Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան որոշում է կայացրել չեղարկել Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Գաբրիել Պաուլիստայի որակազրկումը:
Հիշեցնենք, որ Պաուլիստան հեռացվել էր խաղադաշտից «Չելսի»-ի դեմ խաղում Դիեգո Կոստայի հետ կատարված միջադեպից անմիջապես հետո:
Ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 23-ին:









































