Այսօր որոշում է կայացվել ևս 15 օրով երկարաձգել Հոսնի Մուբարաքի կալանքի ժամկետը: Այն կսկվի ներկայիս ժամկետի ավարտից անմիջապես հետո: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում անելով MENA եգիպտական գործակալությանը: Որոշումը կայացվել է այօր երկրի գլխավոր դատախազ Աբդ Ալ-Մաջիդ Մահմուդի կողմից:
Հիմա Մուբարաքը գտնվում է կալանքի տակ Շարմ Ալ-Շեյխի հիվանդանոցներից մեկում, ուր բերվել էր դատախազությունում հարցաքննությունից հետո: Նրա որդիները շարունակում են գտնվել բանտում: Սպասվում է, որ շուտով Շարմ Ալ-Շեյխ կժամանի բժիշկ փորձագետների խումբ, որը կպարզի՝ արդյոք հնարավո՞ր է Մուբարաքին տեղափոխել Կահիրեի բանտ կամ Կահիրեի զինվորական հոսպիտալ:








































