ԱՄԷ-ում հերթապահության են դուրս բերվել ռոբոտացված բժիշկներ, որոնք պատրաստվում են իրական հեղափոխություն իրականացնել բժշկական ծառայությունների տեղի շուկայում։ Այս մասին հայտնում է Gulf News-ը, առաջին նման ռոբոտը ծառայության է հանվել Հաթթայի հիվանդանոցում։
Պարբերականի տվյալներով՝ Dubai Robo Doc անվանումով նոր սարքավորումը հանդիանում է հիվանդների հեռակա բուժման ժամանակակից համակարգի մաս։ Մոտ ժամանակներս նման բժիշկներ ծառայության կհանվեն 15 խոշոր բուժհաստատություններում։
Համաձայն մասնագետների գնահատականների՝ ռոբոտացված բժիշկը բժշկության ապագան է համարվում։