Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարծում է, որ Մյունխենի «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում չի հաղթելու Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքում։
«Ակնհայտ է, որ «Բավարիա»-ն չեմպիոնական մրցավազքում կրկին ֆավորիտ է, բայց մենք մտադիր ենք առավելագույնս դժվարեցնել նրանց կյանքը։
Ուղղակի գերազանց ենք սկսել մրցաշրջանը։ Էյֆորիայի վիճակում ենք։ Կհամարձակվեմ հայտարարել՝ «Բավարիա»-ն չի հաղթելու Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Bild-ը։







































