Nike սպորտային ապրանքանիշը իր Air Max 90 City կանանց համար մարզակոշիկների հավաքածուն թարմացրել է 6 մոդելներով, որոնք անվանվել են աշխարհի տարբեր քաղաքների՝ Նյու Յորքի, Փարիզի, Տոկիոյի, Լոնդոնի, Շանհայի և Միլանի խորտիկների և ըմպելիքների պատվին: Կոշիկները կաշվից են, զամշից և սինթետիկ նյութերից՝ վառ և պաստելային երանգներով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը:
Որպես Նյու Յորքի ոճաբանական ակնարկ՝ Nike-ի ստեղծագործական թիմն ընտրել է ելակով չիզքեյք, Տոկիոյի՝ սպիտակ բրինձ: Փարիզի հետ ասոցացվում է նուրբ յասամանագույն նուշով թխվածքը, Միլանի հետ՝ ապերիտիվի հագեցած գույնը: «Շանհայական» հագեցած վարդագույն մարզակոշիկները ոգեշնչված են տորթով, իսկ London մոդելը՝ Eton Mess աղանդերով:
«Ուտելի» մարզակոշիկները վաճառվում են Nike-ի ընտրովի խանութներում աշխարհի տարբեր երկրներում, նաև ապրանքանիշի պաշտոնական կայքում:









































