![](https://www.1in.am/assets/uploads/2015/09/image10.jpg)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը որոշել է իր անձնական վերահսկողության տակ վերցնել երկրում ժողովրդական սպառման ապրանքների արտադրությունը։ Կորեայի Աշխատանքային կուսակցության առաջին քարտուղարը այդ մասին հայտնել է Փխենյանում անցկացվող առաջին անհրաժեշտության մոտ 1400 ազգային ապրանքների շնորհանդեսին։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտ է երկրում ստեղծել որակյալ սպառողական ապրանքների մեծածավալ արտադրություն և ցույց տալ սոցիալիստական համակարգի առավելությունները։
Նա խոստացել է անձամբ լուծել արտադրության հետ կապված բոլոր խնդիրները՝ ելնելով իր կենսական կարիքների ավելի լիարժեք բավարարման շահերից։