Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Արդյունաբերողները 48%-ով պակասեցրել են գազի սպառումը այս տարվա առաջին եռամսյակում

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,7%-ով՝ կազմելով 532.1 մլն խ.մ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդից»:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 486.8 մլն խ.մ, ինչը 5,1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Հիշեցնենք, որ 2010 թ. գազի սպառման ծավալները 2009 թ. համեմատ նվազել էին 18%-ով, իսկ 2009 թ. նվազումը 2008 թ. համեմատ կազմել էր 20%:

Ընթացիկ տարվա առաջին եռամսակում նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով շուրջ 221.8 մլն խ.մ, ինչը 3,6%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 7,7%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 70.3 մլն խ.մ, 19,1%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 89.3 մլն խ.մ:

Նույն ժամակահատվածում նվազել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 39.1 մլն խ.մ, ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 20,5%-ով նվազել են նաև էներգետիկայի բնագավառում իրացված գազի ծավալները՝ կազմելով 66.1 մլն խ.մ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում