Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Հայաստանցիների 54 տոկոսը պայքարում է գոյատևման համար

Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տալիս, որ Հայաստանում բնակչության միայն 12 տոկոսն է վստահ, որ իր կյանքը բարգավաճում է, մինչդեռ 54 տոկոսը պայքարում է գոյատեւման համար, իսկ 34 տոկոսը` տառապում:

Աշխարհի 124 երկրում կատարված այդ հետազոտության նպատակն է պարզել` ինչպես են իրենց կյանքը գնահատում տեղաբնակները եւ ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում: Պատկերը ստանալու համար յուրաքանչյուր մասնակցի առաջարկվել է գնահատել իր առօրյա կյանքը 10-բալլանոց համակարգով: Ըստ այդմ, Հայաստանում բնակչության մեծամասնությունը` 50 տոկոսից ավելին, սեփական կենսամակարդակը գնահատել է 4-7 բալի սահմաններում:

«Ազատության» ռադիոկայանի փոխանցմամբ, Gallup-ը, բնորոշելով այս խումբը, փաստում է. «Այս մարդիկ վարում են չափավոր կամ անկայուն կյանք, զուսպ կամ բացասական կարծիք ունեն իրենց ներկայի եւ ապագայի վերաբերյալ, նրանք կա’մ որոշակի խնդիրների են բախվում ներկայումս, կա’մ կարծում են, որ դրանք կունանան առաջիկայում, մտահոգվում են փողի պակասից եւ, որպես կանոն, ծխում»:

Առավել վատ է իրավիճակը երրորդ` տառապողների խմբում, որտեղ ընդգրկվել են Հայաստանում հարցվածների մոտ մեկ երրորդը: Ըստ այդմ, Հայաստանում յուրաքանչյուր երեքից մեկը բացասական ակնկալիք ունի ապագա հինգ տարիներից, որպես կանոն` խնդիրներ ունի հանապազօրյա հաց վաստակելու, օթեւանի, առողջության ու դրա պահպանման հետ:

Սեփական կենսամակարդակին 7-ից բարձր միավոր է տվել Հայաստանում հարցվածների 12 տոկոսը: Նրանք, ըստ Gallup-ի, կայուն եւ բարգավաճ կյանք են վարում, դրական ակնկալիքներ ունեն ապագայից, բավական հազվադեպ են բողոքում առողջությունից եւ, որպես կանոն, ապրում են երջանկության մեջ:

Ընդ որում, Հայաստանում, ըստ հարցումների, բարեկեցիկ կյանք վարողների թիվը 2 տոկոսով ավելի է, քան Ադրբեջանում եւ Վրաստանում:
Հարեւան երկրներում, սակայն, առավել շատ են միջին` գոյատեւող խմբի ներկայացուցիչները եւ ավելի քիչ` տառապողները:

Բարեկեցության առումով առաջին հորիզոնականներում են Դանիան, Շվեդիան եւ Կանադան, որտեղ սեփական կյանքը բարգավաճ է գնահատում բնակչության 70 տոկոսը եւ ավելին, մինչդեռ տառապողների թիվը հասնում է 1 տոկոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում