Սեպտեմբերի 26-ից 27-ը Գերմանիայի Կոբուրգ քաղաքում տեղի կունենա Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF) կողմից կազմակերպված Karate1 Premier League German բաց մրցաշարը, որին կմասնակցի 56 երկրի ավելին քան 700 մարզիկ:
Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի 60 կգ քաշային Էրիկ Գևորգյանը: Մրցաշարն ունի շատ բարձր վարկանիշ։ Մասնակցում են մարզաձևի աշխարհի լավագույն մարզիկները:
Հավելենք, որ 19-ամյա Էրիկ Գևորգյանը համալսարանական Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի հաղթող։





































