«Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կատակելով հայտարարել է, որ կցանկանար գլխավորել ակումբի սկզբունքային հակառակորդ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Կարագերը ցանկանում է, որ մանչեսթերյան ակումբը դուրս մնա Անգլիայի Պրեմիեր լիգայից։
«Կցանկանայի գլխավորել «Յունայթեդ»-ն ու դուրս մնալ Պրեմիեր լիգայից։ Երաշխավորում եմ դա կազմակերպել 2 մրցաշրջանում»,- իր թվիթերյան էջում գրել է Կարագերը։






































