«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ վաղը՝ երեկոյան, «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրելու, իր որոշման մասին կհայտնի: Նա նաև նշեց, որ կուսակցության ներսում տրոհում չկա:
«Մենք, հնազանդ մեր Սահմանադրությանը, պարտավոր ենք մեր գործը կատարել: Մեզ տրված է հնարավորություն կուսակցապետությանը ոչ ասելու: Մեծ վտանգ է: դրա համար մեծ համախմբում պետք է տեղի ունենա»:
Իսկ երբ լրագրողը մեջբերեց պատգամավոր Մ. Եսայանի հնչեցրած հարցը. «Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցանկացած այն մեկը, հայն ու հայաստանցին, ով ընտրված է ժողովրդի կողմից՝ անկախ իր անունից:
Մանրամասները՝ տեսանյութում:












































