Երկուշաբթի Չեխիայում մեկնարկել են չեխ և ամերիկացի ռազմական դեսանտայինների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չեխիայի ռազմական գերատեսչության մամլո ծառայությանը:
«Հանրապետության հարավ-արևմուտքում գտնվող «Բեհինե» օդանավակայանի շրջանում երկուշաբթի մեկնարկել են համատեղ զորավարժություններ Չեխիայի և ԱՄՆ-ի ռազմական դեսանտայինների մասնակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների ընթացքում երեքշաբթի չեխական 43-րդ օդադեսանտային գումարտակի և ամերիկյան 173-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողները կմշակեն գիշերային վայրէջք ինքնաթիռից «Բեհինե» օդանավակայան՝ այն «գրավելու» և հետագա վերահսկողությունը պահելու նպատակով: 2 օր հետո նույն նպատակով գործողություն կիրականացվի, բայց արդեն «Վշեխնով» օդանավակայանում ուղղաթիռների օգտագործմամբ:
Զորավարժություններին կմասնակցեն մոտ 300 դեսանտայիններ, դեսանտի համար կօգտագործվեն С-130 «Հերկուլես» ինքնաթիռներ, նաև Mi-171 չորս ուղղաթիռներ և և Mi-24/35 երկու ուղղաթիռներ:











































