Google ընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել է մամլո ասուլիսի, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։ Միջոցառման թեման գաղտնի է պահվում։
Ինչպես սպասվում է՝ հաջորդ շաբաթ համացանցային որոնողական համակարգը կներկայացնի միանգամից երկու սմարթֆոն՝ Nexus շարքից, Chromecast 2 հեռուստասարքը՝ ավելի արագ Wi-Fi-ով և Spotify երաժշտական ծառայության սպասարկմամբ, ինչպես նաև կհայտարարի Android 6.0 (Marshmallow) ՕՀ-ի թողարկման ամսաթիվը։ Այս մասին հայտնում է The Next Web-ը։
Ենթադրաբար, «գուգլաֆոններից» մեկը կարտադրի LG-ն, մյուսը՝ Huawei-ը։ Առաջինը կունենա 5.2, իսկ Huawei-ը՝ 5.7-դյույմանոց դիսփլեյ։ Երկուսն էլ խոստանում են մատնահետքերի սկաներ և Android Pay վճարային գործառույթի սպասարկում, ինչպես նաև USB Type-C համընդհանուր բնիկ։







































