Հյուսիսային պողոտայում հարձակման է ենթարկվել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: Նշենք, որ Հակոբյանը մասնակցում էր «Հայազն» կուսակցության կազմակերպած ինքնիշխանության երթին եւ անգամ ելույթ ունեցավ՝ ժողովրդին կոչ անելով ոտքի կանգնել ու հեռացնել իշխանություններին:
















































