Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Լևերկուզենի «Բայեր»-ին:
Հանդիպումն ավարտվեց «բզեզներ»-ի ջախջախիչ հաղթանակով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիա»-«Բայեր»՝ 3:0
1:0 Հոֆման (19՛), 2:0 Կագավա (58՛), 3:0 Օբամեյանգ (74՛)









































