Մոտ 5 հազար մարդ է շաբաթ օրը մասնակցել Բեռլինում ավանդական դարձած «Երթ` հանուն կյանքի»-ն, որն անցկացվում է ի նշան բողոքի՝ ընդդեմ աբորտների և էվթանազիայի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
Մայրաքաղաքի երկու այլ` աբորտների և էվթանազիայի կողմնակիցների ակցիաներին շաբաթ օրը մոտ 1700 մարդ է մասնակցել: Նշվում է, որ միջոցառումներն առանց միջադեպերի են անցել: Կարգուկանոնին հետևել են իրավապահների 900 ներկայացուցիչներ:
«Երթ` հանուն կյանքի»-ն Բեռլինում անցկացվում է 2008-ից ի վեր:









































