Sunday, 05 07 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի

Սեյրան Օհանյանը հայտնի Սաքուլիկին պարգևատրեց Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով

Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրվանից հանրությանը քաջ հայտնի Սաքուլիկը՝ Սևակ Խաչատրյանը,  քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեց  սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շքանշանով։

Բացի նրանից, որ Սևակ Խաչատրյանը  հայտնի է այդ  օրը լրագրողների նկատմամբ անպարկեշտ վարքագծով, նրանց հասցեին  հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներով, նա նաև խուսափել է զինվորական ծառայությունից։  Սևակ Խաչատրյանը այդ սխրագործությունից հետո արժանացել էր պրոռեկտորի պաշտոնին, իսկ այսօր արդեն սպարապետի մեդալի։

Նրանից բացի՝ ծառայությունից խուսափած մի քանի ուսանողներ  ևս արժանացան նման պարգևների։ Սա այն դեպքում, երբ դրանից առաջ Սեյրան Օհանյանը ուսանողներով լեցուն դահլիճում մեկ ժամ քարոզ էր կարդում բանակի ու ծառայության մասին։ Նա անգամ հեռավոր սահմաններից  դահլիճ էր հրավիրել ինստիտուտի ուսանող զինվորներին, որոնց լավ ծառայության համար պարգևատրեց արձակուրդով։ Պարզվեց՝ և՛ սահմանին կանգնած զինվորը, և՛ Հանրապետական կուսակցության շարքերից մի քանի անգամ զորամասեր տուրիստական այցեր կատարած ակտիվիստները հավասարազոր  են իրար, և երկուսն էլ արժանի են բարձր պարգևների։

Այս արարողությունից հետո «Առաջին լրատվական»-ը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ սկանդալային վարքագծով ու ծառայությունից խուսափած  պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը ո՞ր արժանիքների համար պարգևատրվեց  Վազգեն Սարգսյանի անվան մեդալով։ Պաշտպանության նախարարը  հպարտությամբ հիշատակեց նրա հասարակական գործունեությունը։ «Այսօրվա բոլոր պարգևատրվողները համապատասխան աշխատանք են կատարել բանակ-հասարակություն, բանակ-բարձրագույն ուսումնական հաստատություններ կապի շրջանակում, և նաև ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ իրենց ներդրումն ունեն։ Նախկինում ինչ են  կատարել՝  չգիտեմ և չեմ էլ ուզում իմանամ, այսօր նրանք աշխատում են, և այն պարգևատրումները, որ կատարում եմ՝ մանրակրկիտ նայում եմ»,- վստահեցրեց պաշտպանության նախարարը։

Հարցին՝ ճշտե՞լ է, ծառայե՞լ են պարգևատրվածները, Սեյրան Օհանյանը ոչ ավել, ոչ պակաս արդարացրեց ծառայությունից խուսափելը։ Հիշեցրեց՝ կրթական մարմաջով օրենքի շրջանակում են ազատվել։ Եթե սա Սեյրան Օհանյանի համար շատ համոզիչ է, ապա   հանրության լայն զանգվածները շատ լավ գիտեն, որ սաքուլիկների նման ասպիրանտները, որոնք հիմնականում ՀՀԿ-ի  կարիերիստ ակտիվիստներն են, «գիտնականներ» են դարձել  բանակից խուսափելու նպատակով։ Հակառակ դեպքում, թող գիտնական դառնալուց հետո հայրենիքի հանդեպ իրենց պարտքը գնան կատարեն։

Ամեն դեպքում, արդյո՞ք ծառայությունից խուսափած ու սկանդալային վարքագծով հանրությանը հայտնի հանրապետականներին  բարձր պարգևներով խրախուսելը չի նշանակում, որ  հայրենիքին ու բանակին նվիրված  Օհանյանի մեկ ժամանոց  դասախոսությունն իզուր էր և իր  գործողություններով ճիշտ հակառակի քարոզչությունն արեց։ «ՀՀ-ում անօրեն որևիցե մեկը չի ազատվում զինվորական ծառայությունից, այն քաղաքացիները, որոնք կրթության պատճառով ասպիրանտ են եղել ու ազատվել են, իրենց գործունեությունը ծավալում են ի աջակցություն բանակի, մեր հասարակության։ Այդպիսի մեդալներ տրվում են  նաև հասարակական գործունեության համար, որոնք ուղղված են ռազմահայրենասիրական դաստիարակությանը»։

Ստացվում է՝ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետությունում ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվում են  բանակից փախած, Հանրապետական կուսակցության տանիքի տակ ծվարած կարիերիստ սաքուլիկները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում