«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Ռումինացի մասնագետի կարծիքով՝ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստը կարողացավ այնպես անել, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած թիմերի հանդիպումը սպասարկող մրցավարները որոշումներ կայացնեն «Ռեալ»-ի օգտին:
«Հավանաբար, Ռոնալդուին կարելի է պարգևատրել non-fair play մրցանակով: Նա կարողացավ այնպես անել, որ մրցավարը անարդարացի 11 մետրանոց նշանակեց: Ամեն անգամ որոշում կայացնելու ժամանակ մրցավարը խուսափում էր Քրիշտիանուի դժգոհությունից:
Իհարկե, Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, ինչպես նաև «արքայական ակումբ»-ի ցանկացած խաղացող: Ցավոք, նրանք փորձում են ամեն կերպ դրական արդյունքի հասնել»,- Marca-ն մեջբերում է Լուչեսկուի խոսքերը:





































