Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ռուս փորձագետը նշել է ԼՂ հակամարտության կարգավորման միակ տարբերակը

Ադրբեջանական Day.az կայքին տված հարցազրույցի ժամանակ ռուս հայտնի լրագրող ու քաղաքագետ, հետխորհրդային տարածքի փորձագետ Վիտալի Տրետյակովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացրել է իր գործունեությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն ձեռնտու չէ Ադրբեջանին: Կարելի է երկար վիճել, թե որքանով է արդյունավետ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության մեխանիզմը և ինչքան կարելի է կատարելագործել այն, սակայն, իմ կարծիքով, խնդիրը ոչ թե մեխանիզմն է, այլ հենց ինքը`հակամարտությունը:

Պետք է հարց բարձրացնել, թե տեսանելի ապագայում որքանո՞վ լուծելի է այդ հակամարտությունը: Այսինքն՝ միջնորդական մեխանիզմը կարող է նաև վատը չլինել, սակայն, զեկույցներ կազմելուց բացի, նա իրեն չի կարող թույլ տալ այլ բանով զբաղվել:

Այս հակամարտային իրավիճակը փակուղու մեջ է: Եթե մոտ ապագայում կողմերի վրա չգործադրվի վիթխարի ճնշում, ապա Բաքուն ու Երևանը մտադիր չեն ոչ մի փոխզիջման գնալ: Դրա համար էլ ես կարծում եմ, որ այս հակամարտությունը դատապարտված է «սառեցված» վիճակում մնալ ևս 10-15 տարի, հնարավոր է` ավելի:

Պետք է սթափ գնահատել իրավիճակը: Գոյություն ունի ներկայիս ստատուս-քվոն, տարածքները վերահսկվում են հայերի կողմից: Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքական, ռազմական ղեկավարությունը ներկայացնում են Ղարաբաղից եկածները:

Այսինքն՝ ռեալ չի լինի պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, որ հայկական քաղաքական ընտրանին կտրուկ կփոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Բացի այդ, գործնականում նույնպես ռեալ չի լինի պատկերացնել, որ մոտակա տարիներին Հայաստանում իշխանության կգա Ղարաբաղի հետ կապ չունեցող ղեկավարություն:

Սակայն գոյություն ունի նաև Ադրբեջանի գործոնը, որը շարունակ ազդարարում է ղարաբաղյան հարցի մասին` ձգտելով այն լուծել իր օգտին: Նա դա ցանկանում է անել կա´մ բանակցությունների միջոցով, որոնք ոչնչի չեն հանգեցնում, կա´մ էլ զենքի ուժով: Ադրբեջանը շարունակ ամրապնդում է իր բանակը`մտածելով նաև երկրորդ տարբերակի մասին:

Ինչ վերաբերում է գերտերություններին, ապա այս հակամարտությունը հայտնի է ողջ աշխարհին: Այն գտնվում է տարածաշրջանային մի շարք երկրների, գերտերությունների, ԵՄ-ի շահերի գոտում: Հետևաբար, ես կարծում եմ, Ադրբեջանը չի կարող ինքնուրույն ռազմական գործողություն ձեռնարկել` նախապես դրա հավանությանը կամ թույլտվությանը չարժանացած:

Արդյո՞ք կարող է Ադրբեջանն արտերկրում ստանալ այդպիսի աջակցություն: Այսօր Ռուսաստանին պատերազմ պետք չէ, քանի որ Մոսկվայում քաջ գիտակցում են, որ նման դեպքում իրենք նույնպես պետք է ներգրավվեն դրանում: Նմանապես դժվար է ենթադրել, որ ԱՄՆ-ն իր հավանությունը կտա:

Ես չեմ բացառում, որ մի օր հայերը խնդրի լուծման համար կարող են վերադարձնել Ղարաբաղին հարակից տարածքները, սակայն Ղարաբաղից հեռանալ նրանք մտադիր չեն: Մյուս կողմից՝ Ադրբեջանն իր հերթին մտադիր չէ սահմանափակվել այդ 7 շրջաններով և ցանկանում է լիովին վերականգնել տարածքային ամբողջականությունը:

Կա խնդրի լուծման ևս մեկ տարբերակ, որն ամենաանընդունելին է, սակայն միևնույն ժամանակ պատմականորեն ամենաարդարացին: Խոսքը պատերազմի միջոցով խնդրի լուծման մասին է, քանի որ խաղաղ ճանապարհով ոչինչ չի ստացվում: Գուցե դա խնդրի լուծման ցինիկ, դաժան և գարշելի տարբերակ է, սակայն խնդրի լուծում է,
որից հետո խնդիրը երկար տարիներ, եթե ոչ հավերժ, կդադարի այդպիսին լինելուց: Բայց անգամ այդ ցինիկ մոտեցումն այսօր ռեալ չէ:

Նախկինում կարելի էր ենթադրել, որ Ղարաբաղը գտնվում է Եվրոպայի տեսադաշտից հեռու, և աշխարհում ոչ ոք չի տեսնում և տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այնտեղ: Մինչդեռ ներկայումս շատ բան է փոխվել, կան գլոբալ խաղացողներ, որոնք ճնշում կգործադրեն կողմերի վրա, կմիջամտեն և այլն:

Այսինքն՝ լավագույն դեպքում նրանք կարող են բաժանել հակամարտող կողմերին, սակայն չեն կարող լուծել խնդիրը: Ստացվում է, որ նրանք հակամարտող կողմերին չեն թույլատրի խնդիրը լուծել երկուսով»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին ռուս փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ բանակցությունների տապալման հարցում առաջին հերթին իրենց մեղքն ունեն միջազգային միջնորդները, որոնք ամեն գնով ցանկանում են այդ բանակցությունները փաթաթել կողմերի վզին.

«Միևնույն ժամանակ խնդրի լուծման հարցում գոյություն չունեն տարաձայնություններ միջազգային միջնորդների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Երկու երկրների համար էլ անցանկալի է համարվում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Սակայն տարաձայնությունների բացակայությունը դեռ չի նշանակում, որ նրանք պատրաստ են համատեղ գործել: ԱՄՆ-ը վառ հետաքրքրություն չի ցուցաբերում Ղարաբաղի նկատմամբ: Դրա համար էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ վերջին շրջանում Մոսկվայի դերը մյուս միջնորդների համեմատ զգալիորեն աճել է:

Պատերազմի վերսկսման դեպքում, եթե այն ընդգրկի նաև Հայաստանի տարածքը, Ռուսաստանը կհայտնվի շատ անհարմար իրավիճակում, դրա համար էլ Մոսկվան ամեն գնով պետք է խուսափի պատերազմի վերսկսումից: Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում