Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Թե Հայաստանում, և թե ՀԱՊԿ շրջանակում շարունակում է անարձագանք մնալ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի առաջարկը, որը նա արեց Դուշանբեում ՀԱՊԿ Վեհաժողովի ընթացքում: Այն, որ Հայաստանում այդ առաջարկը կմնար անարձագանք, կանխատեսելի է, քանի որ առաջարկն, ըստ էության, ուղիղ առնչություն ունի ռուսական շահերին, իսկ հայաստանյան քաղաքական դաշտում այդ շահերը սրբություն են ոչ միայն իշխանության, այլ նաև հիմնական գրեթե բոլոր քաղաքական միավորների համար:

Մինչդեռ խոսքն, ըստ էության, վերաբերում է Հայաստանի պետականության համար գերկարևոր խնդրի, որտեղ շոշափվում են նաև ղարաբաղյան հակամարտության եզրերը, հայկական շահերի և անվտանգության համար վտանգավոր սահմաններով: Սակայն ԵՏՄ-ի անդամակցության օրինակը ցույց տվեց, որ հայկական քաղաքական դասը, ըստ էության, այդ ամենը ստորադասում է իր քաղաքական խմբային կամ կուսակցական շահերին, և շահին մոտ՝ շառից-փորձանքից հեռու տարբերակով գերադասում է արձանագրել ընդամենը որևէ իրադարձության անշրջելիությունները: Հետաքրքրական է, որ Սարգսյանի արձագանքի հանդեպ դեռևս լուռ են ՀԱՊԿ անդամները:

Խոսքը վերաբերում է շատ լուրջ խնդրի, որն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար ռազմա-քաղաքական էական նշանակություն: Սարգսյանն այդ առաջարկը հնչեցրեց հայտարարելով, որ խաղաղապահ բաղադրիչի աշխուժացումը լինելու է Հայաստանի նախագահության առաջնահերթություններից մեկը: Ինչո՞ւ է Հայաստանի համար դա առաջնահերթություն՝ պարզ չէ, այդ հարցին պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել: Տրամաբանությունը հուշում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչն աշխուժացնելու շահագրգռությունը պետք է պայմանավորված լինի այդ բաղադրիչից օգտվելու մտադրությամբ կամ անհրաժեշտությամբ:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը մտադիր է կամ ակնկալում է առաջիկայում օգտվել ՀԱՊԿ խաղաղապահների ծառայությունից: Եթե այո, ապա որտե՞ղ՝ Արցախո՞ւմ, թե՞ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանագոտում: Եթե Հայաստանը չունի այդ ծառայությունից օգտվելու ակնկալիք, ապա էլ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի առաջարկը: Արդյո՞ք Հայաստանը պարտավորված էր ՀԱՊԿ Վեհաժողովում նախագահությունը ստանձնել որևէ ռուսաստանահաճո հայտարարությամբ կամ նախաձեռնությամբ, արդյո՞ք դա պայմանավորված էր Ռուսաստանին հավատարմություն ցուցանելու հրատապ անհրաժեշտությամբ, թե՞ առաջարկը Ռուսաստանի հետ փոխզիջման արդյունք է. Մոսկվան պահանջում է Հայաստանից համաձայնություն Արցախում խաղաղապահների տեղակայման հարցում, Երևանը փոխզիջման է գալիս Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն տեղակայելու հարցում՝ ակնկալելով ժամանակ ձգել այդ գործընթացով և այս փուլում խուսափել խաղաղապահների ճնշումից:

Ո՞րն է Սերժ Սարգսյանի հույսը, երբ պարզ է, որ զարգացումները կարող են ծավալվել այնպես, որ ի վերջո այդ զիջումները կդառնան ոչ թե իշխանությունը պահելու երաշխիք, այլ իշխանությունը կորցնելու հիմք՝ բոլոր տեսակի զիջումների առաքելությունն ավարտելուց հետո: Եթե Հայաստանի առաջարկը պայմանավորված է անվտանգության և ՀԱՊԿ կենսունակության մեսիջներով, որ ներկայիս լարվածության փուլում ուղղվում է Բաքվին, ապա դա, մեծ հաշվով, տարօրինակ մեսիջ է: Որովհետև ՀԱՊԿ-ն պարտավոր է Հայաստանի պաշտպանությանը մասնակցել, ոչ թե խաղաղապահություն անել Հայաստանի և պոտենցիալ որևէ ագրեսորի միջև:

Տպավորությունն այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ժամանակ շահել: Նրան ներկայումս այլ բան չի մնացել, այլ բան անելու ռեսուրս նա չունի: Միաժամանակ, ըստ ամենայնի Երևանը ակնկալում է, որ ՀԱՊԿ կենտրոնասիական անդամները չեն համաձայնի Հայաստանում խաղաղապահների Կենտրոն ստեղծելուն՝ փորձելով ՀԱՊԿ ուժերը կենտրոնացնել հենց իրենց տարածաշրջանում, որտեղ ահագնանում է «Իսլամական պետության» վտանգը: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն արել է առաջարկ՝ գիտենալով կամ ակնկալելով, որ այն կմերժվի: Այսինքն՝ Սարգսյանը փորձել է զիջել, հույս ունենալով, որ իր զիջումը չի բխի Ղազախստանի և Բելառուսի շահերից և նրանք կընդդիմանան Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն դարձնելուն:

Բանն այն է, որ ՀԱՊԿ-ը ներկայումս հավանաբար ստիպված կլինի ռեսուրսները մոբիլիզացնել Կենտրոնական Ասիայի ուղղությամբ: Դուշանբեի Վեհաժողովում ԿԱ երկրների ղեկավարները բավական կոնկրետ խոսել են վտանգների մասին: Ամենայն հավանականությամբ նրանք առաջիկայում կձգտեն ՀԱՊԿ հնարավորինս շատ ռեսուրս գրավել իրենց տարածաշրջան: Խոսքը, բնականաբար, ռուսական ռեսուրսի մասին է: Ըստ ամենայնի «Իսլամական պետության» ահագնացող վտանգի դեմ պայքարում ԿԱ երկրները կփորձեն հնարավորինս հենվել Ռուսաստանի, ոչ թե սեփական ռեսուրսի վրա:

Մոսկվան, բնականաբար, կձգտի այդ պայքարում առավելագույնս օգտագործել այդ երկրների ռեսուրսը: Մյուս կողմից՝ խնդիրն այն է, որ այդ ռեսուրսը վստահելի չէ: Օրինակ՝ որևէ կերպ բացառել չի կարելի, որ ասենք՝ ԻՊ-ի դեմ պայքարող որևէ տաջիկական դասակ կամ գումարտակ հանկարծ չի հայտնվի հենց ԻՊ կողմում: Հետևաբար, որքան էլ Կրեմլը խուսափի, այդուհանդերձ այդ տարածաշրջանում ԻՊ վտանգի ուժգնացման դեմ պայքարում ստիպված կլինի հիմնական ծանրությունը վերցնել իր վրա: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Մոսկվան գործնականում կարող է թուլացնել ռազմա-քաղաքական ճնշումը կամ աչալրջությունը Հայաստանի հանդեպ: Եվ արդյո՞ք դա չի բերի Ադրբեջանի անկաշկանդության:

Բանն այն է, որ Ադրբեջանի հարցում մեծ հարց է՝ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին է ավելի կաշկանդում: Համենայնդեպս, ներկայիս պատկերը հուշում է, որ կաշկանդվողն ավելի շատ Հայաստանն է: Բանն այն է, որ Կենտրոնական Ասիան Ռուսաստանին ոչ միայն Հայաստանից, այլ գլխավորը՝ Ադրբեջանից կշեղի: Իսկ այդ պարագայում արդեն Արևմուտքի հետ Բաքվի հարաբերության լարվածությունը կսկսի աշխատել Հայաստանի օգտին, քանի որ Ադրբեջանը չի ունենա ՌԴ միջոցով մանևրի մեծ հնարավորություն և ստիպված կլինի տեղի տալ կայունությունը պահելու Արևմուտքի պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում