Նյու Յորքի բնակիչ Դենի Ուիլերը Canary գաջեթի և համանուն բջջային հավելվածի միջոցով իմացել է, որ իր բացակայության ժամանակ իր տուն անծանոթ անձինք են ներթափանցել: Նա նույնիսկ ավազակների գործողություններին հետևել է առցանց ռեժիմով: Այս մասին գրում է The New York Post-ը:
Եթե սեփականատերը հաստատում է անծանոթ անձանց տուն ներթափանցելու փաստը, Canary-ն երկու գործողություն է առաջարկում` տեղեկացնել այս մասին իրավապահներին և տանը միացնել տագնապի ազդանշանը, որը կարող է վախեցնել կողոպտիչներին:
Ուիլերն ընտրել է առաջին տարբերակը և անհապաղ իր տուն գնացել, սակայն մինչ այդ ավազակն ու նրա գործընկերը հասցրել են անհետանալ` տանելով իրենց հետ թանկարժեք զարդերն ու 500 դոլար:
https://youtu.be/_pj1oE_yOpk










































