Ռուսաստանը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում և որպես միջնորդ երկիր` ամեն ինչ կանի այդ պահը մոտեցնելու համար:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկա պահին ակտիվորեն զարգացնում են երկկողմանի հարաբերությունները:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դրությանը, ինչպես գիտեք, Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է կարգավորման գործընթացում, և մենք այդ խաղաղարար գործընթացի, ես կասեի, շատ պատասխանատու մասնակիցներ ենք: Այդ պատճառով էլ կանենք և անում ենք ամեն ինչ այդ հանգույցի լուծումը հնարավորինս շուտ և արագ մոտեցնելու համար»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
«Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գնահատում ենք որպես դինամիկ զարգացող, Ադրբեջանը ոչ միայն մեր գործընկերն է քաղաքական, այլև տնտեսական և այլ ոլորտներում: Մեզ մոտ բոլոր մակարդակներում շատ ակտիվ երկխոսություն է ընթանում»,- հավելել է նա` հույս հայտնելով, որ այդ մակարդակը կպահպանվի ու կզարգանա:










































