Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս, տեղեկացնում է AS-ը:
26-ամյա կիսապաշտպանն իր վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղի 30-րդ րոպեին:
Հավելենք, որ 2015/16թթ. մրցաշրջանում Բեյլը «սերուցքայիններ»-ի կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:









































