Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին հարձակվող Դիեգո Կոստան, ով ներկայումս հանդես է գալիս Լոնդոնի «Չելսի»-ում, կարծում է, որ իր նախկին և ներկայիս թիմերը կարող են պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու համար:
Սակայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ «Ատլետիկո»-ն և «Չելսի»-ն մրցաշարի հաղթողի կոչման հիմնական հավակնորդները չեն:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության գլխավոր ֆավորիտներն են «Բավարիա»-ն, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Բայց մենք և «Ատլետիկո»-ն նույնպես կարող ենք պայքարել գավաթակիր դառնալու համար»,- Cope-ը մեջբերում է Կոստայի խոսքերը:






































