Lionsgate կինոստուդիան հրապարակել է YouTube-ում «Սոված խաղերի» եզրափակիչ մասի պրոմոհոլովակը։ Թրեյլերը նվիրված է կրտսեր քրոջ՝ Պրիմի հետ գլխավոր հերոսուհու՝ Քիթնիս Էվերդինի հարաբերություններին և հիմնականում լցված է նախորդ երեք ֆիլմերի կադրերով։
2.5-րոպեանոց հոլովակում հայտնվում են գլխավոր դերակատարները՝ Ջենիֆեր Լոուրենսը (Քիթնիս), Ուիլոու Շիլդսը (Պրիմ), Ջոշ Հաթչերսոնը (Փիթ Մելարկ), Սեմ Քլաֆլինը (Ֆիննիկ Օդեյր) և Լիամ Հեմսոուրթը (Գեյլ Հոթորն)։
«Սոված խաղեր» ֆիլմաշարը հիմնված է Սյուզեն Քոլինզի համանուն եռերգության վրա։ Առաջին էկրանավորումը հայտնվել էր 2012 թվականին և մեծ հաջողության հասել՝ հավաքելով մոտ 700 մլն դոլար։










































