Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

Գյումրիի գլխավոր կամուրջը վտանգված է

Գյումրիի գլխավոր կամուրջը կառուցվել է 1976 թվականին: Այն իրար է միացնում քաղաքի երկու խոշոր փողոցները` Գարեգին Նժդեհն ու Շիրակացին: Կամուրջը անվանում են նաև Ալեք Մանուկյանի անունով, քանի որ գտնվում է համանուն փողոցի շարունակության վրա: Կամրջին մոտ գտնվում են երկու բանկ, մեկ սուպերմարկետ, մեկ դպրոց մի շարք հիմնարկներ, իսկ արդեն ներքևում մի ողջ թաղամաս է, որ գյումրեցիները անվանում են Ձորի մայլա:

88-ի աղետին այն ենթարկվել է մասնակի փլուզումների: Որոշակի վերանորոգումներ իրականացվել են իհարկե, սակայն դեռ երկու հազարականների սկզբներին և ահա մեկ տարի առաջ էլ հատուկ ուսումնասիրություն են իրականացրել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի մասնագետները և եկել այն եզրակացության, որ Գյումրիի գլխավոր կամուրջը ենթակա է վերանորոգման, քանի որ տարիների ընթացքում ենթարկվել է մթնոլորտային և այլ ազդեցությունների, տեղ-տեղ առկա են բետոնի քայքայված հատվածներ: Բացի դրանից՝ կամրջի արևելյան մասում առկա է հիմնակիր լանջի գրունտի թուլացում, ինչի պատճառը ոչ ճիշտ ջրահեռացման իրականացումն է:

Խնդրի առնչությամբ հնչած ահազանգերին ի պատասխան «Առաջին լրատվական»- ը փորձեց պարզաբանումներ ստանալ Գյումրու քաղաքապետարանից: Ի պատասխան, Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը «Առաջին լրատվական»- ին տեղեկացրեց. Գյումրու գլխավոր կամուրջի վրա մեծ չափի պատռվածքներ չկան: Նորմալ շահագործելի վիճակում են գտնվում նաև հիմնական կոնստրուկցիաները: Իհարկե այս տարիների ընթացքում խնդիրներ առաջացել են, սակայն լայնածավալ աշխատանքների համար վիթխարի գումարներ են անհրաժեշտ, որպիսիք համայնքային բյուջեում պարզապես չկան: Ներկա պահին մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել Կապի և տրանսպորտի նախարարություն և սպասում ենք պատասխանի: Ընդհանուր առմամբ կամուրջը շահագործելի է»:

Նշենք, որ կամուրջն ունի ստրատեգիական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում