Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ակնկալկում է, որ շուտով կվերսկսվեն «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի կառուցման ու շահագործման մասին բանակցությունները։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Հուսով ենք, որ ամբողջովին կյանքի կկոչվեն «Թուրքական հոսքի» առաջին ճյուղի կառուցման ու շահագործման հանձնման համար պայմաններ ստեղծելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ակնկալում ենք բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում, այդ թվում՝ միջկառավարական համաձայնագիր, որի նախագիծը մայիսից գտնվում է թուրքական կողմի դիտարկման ներքո»,- ասել է նա։
Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելելու է Սոչի, ուր և հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև «Թուրքական հոսք» գազատարի հարցը։





































