Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Շախտյոր»-ի դեմ հանդիպման մասին:
Ռաֆայել Բենիտեսի սաները հաղթել են 4:0 հաշվով, իսկ Ռոնալդուն հեթ-տրիկ է ձևակերպել:
«Ինձ զարմացնում է, որ բոլորը Ռոնալդուի խոսքերին ավելի շատ են հետևում, քան նրա խաղին: Անվիճելի է՝ Քրիշտիանուն աշխարհի լավագույն խաղացողն է: Նա բարձունքում է:
Ինչ վերաբերում է խաղի ընթացքին, ապա այն բարդ էր: Մրցակիցը հիանալի էր տիրում գնդակին և լավ էր պաշտպանվում: Սակայն մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները»,- AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:







































