Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման բացել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Շախտյոր»-ի դեմ հանդիպման հաշիվը՝ աչքի ընկնելով 30-րդ րոպեին:
Բենզեման հավասարվել է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում:
Ֆուտբոլիստներն իրենց ակտիվում 43-ական գոլ են գրանցել և բաժանում են 9-րդ տեղը:
Հիշեցնենք, որ նշված խաղում «արքայական ակումբ»-ը 4:0 հաշվով առավելության է հասել «Շախտյոր»-ի նկատմամբ:






































