Հունգարիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Սերբիայի հետ սահմանակից երկու հարավային շրջաններում՝ կապված Հունգարիա ներթափանցել փորձող փախստականների մեծ թվի հետ։
Կառավարության մամլո ծառայության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը նշել է, որ այդ որոշումն իշխանություններին ու ոստիկանությանը հավելյալ լիազորություններ է տալիս, ինչպես նաև թույլ է տալիս զորքեր մտցնել այդ շրջաններ։
Կեսգիշերից գործող օրենքի համաձայն՝ երկրի իշխանությունները ձերբակալում են սահմանախախտներին։









































