Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի մի շարք փորձագետներ արդեն իսկ ժամանել են Իրան, իսկ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցը տեղի կունենա 2-3 օրից։
Սալեհին Ամանոյի հետ հանդիպել է Վիեննայում, որտեղ անցկացվել է ԱԷՄԳ-ի 59-րդ գլխավոր համաժողովը։ Իր ելույթում Սալեհին հայտարարել է, որ Իրանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ կատարելու «վեցյակի» հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը և ԱԷՄԳ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։










































