Դեռահասները մեծահասակներից ավելի լավ են տնօրինում փողը: Այսպիսի եզրակացության են եկել Դյուկի համալսարանի գիտնականները, հայտնում է Svopi.ru-ն:
Հետազոտողներն ուսումնասիրել են 10-16 տարեկան դպրոցականների, նաև 22 տարեկան երիտասարդների վարքը: Փորձի մասնակիցները պետք է ընտրեին 3 սցենարներից մեկը, որը նրանք համարում են լավագույնը: Յուրաքանչյուր իրավիճակում որոշակի որոշումները բերել են շահավետ ելքի կամ փողի կորստի:
Պարզվել է՝ մեծահասակները ղեկավարվում են պարզ ռազմավարությամբ: Նրանք մի քանի փորձ են կատարել, հետո հաշվել են՝ քանի հաղթանակ և քանի պարտությւն ունեն: Հետո մեծահասակներն ընտրել են ավելի մեծ թվով հաղթանակներով սցենարը՝ նույնիսկ չհետաքրքրվելով եկամտի և կորուստների գումարով:
Ավագ խմբի մասնակիցները հաճախ նաև անտեսել են տեղեկությունը, որը, ըստ նրանց, անօգուտ է եղել, բայց հաճախ սխալվել են իրենց ընտրության հարցում: Բացի դրանից՝ մեծահասակները դեռահասների նման մանրակրկիտ չեն վերլուծել արդյունքներն ու իրենց գործողությունները՝ ընդհանուր առմամբ:
Իսկ ահա կրտսեր խմբի մասնակիցները նախ գնահատել են հաղթանակների և պարտությունների մեծությունը: Հետո նրանք որոշակի ընտրություն անելով՝ ձգտել են կորուստները նվազագույնի հասցնել: Գիտնականները նշել են, որ դեռահասները մշտապես մտածել են՝ ինչ հետևանքներ կունենան իրենց գործողությունները, այդ պատճառով նրանք հաղթել են մեծահասակներին:











































