Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի 2015թ․ խաղարկությունը։
Այսօր կայանալու են 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։
Արոնյանի մրցակիցն Ալեքսանդր Արեշչենկոն է, Մելքումյանի մրցակիցը՝ Դոմինգես Պերես Լեինիերը, Սարգսյանի հակառակորդը՝ Մաքսիմ-Վաշիեր Լագրավը։
Արոնյան – Արեշչենկո և Սարգսյան – Լագրավ առաջին պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Մելքումյանը պարտվել է Դոմինգեսին։
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ 2 փուլով։ Հավասար միավորների պայմաններում անցկացվում է վճռորոշ երրորդ փուլը։
Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի ու Հրանտ Մելքումյանի պարտիաներին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Երևանի ժամանակով 14։00-ից։










































