Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է հոլանդական ՊՍՎ-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր ֆուտբոլիստները սպասում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին: ՊՍՎ-ն մեծ անուն ունի Եվրոպայում, և մենք նրանց չենք թերագնահատելու:
ՊՍՎ-ի դեմ հանդիպումը յուրահատուկ կլինի Դեպայի համար: Ես նրան հասկանում եմ: Ժամանակին, երբ ես հանդես էի գալիս «Չելսի»-ում, ամիսներ անց հանդես եկա «Վալենսիա»-ի դեմ»,- հայտարարել է իսպանացի ֆուտբոլիստը:







































