Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ինձ նման հակասություն հայտնի չէ. ֆինանսների փոխնախարարը Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի հարաբերությունների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

– Պարոն Միրումյան, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անցած շաբաթ հայտարարել էր, թե տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկում կա, և դա է մտահոգիչը: Այդ անկումը որքանո՞վ է անդրադարձել հարկերի հավաքագրման վրա:

– Առաջին մտահոգությունն այն է, որ մենք ներմուծման ծավալների էական անկում ունենք: Խոսքը վերաբերում է հատկապես ներմուծման այն ծավալներին, որոնք հարկունակ մաս են կազմում: Ներմուծման մեջ հարկունակ մասը նվազել է:

– Հատկապես ո՞ր ապրանքների ներմուծումն է նվազել:

– Սկսած ավտոմեքենաներից մինչև կենցաղային տեխնիկա, անվադողեր, կարագ, ցորեն և այլն: Մոտ 100 ապրանքատեսակի ներմուծում նվազել է:

– Հրապարակված տնտեսական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում 4,4 տոկոս աճի դեպքում առաջին կիսամյակում Համախառն ներքին արդյունքը ավելացել է 286 միլիարդ դրամով, մինչդեռ հարկերը ոչ թե համարժեք չափով, այլ ընդամենը մոտ 1 միլիարդ դրամով են ավելացել: Հավաքագրված հարկերն ինչո՞ւ համարժեք չափով չեն աճել:

– Տնտեսական աճին համապատասխան հարկային եկամուտները կարող են համարժեք աճել միայն մի դեպքում՝ եթե տնտեսության բոլոր ոլորտները հարկվում են հավասարապես: Հակառակ պարագայում տնտեսական աճը չի կարող համարժեք եկամուտների աճի բերել: Եթե գյուղատնտեսությունն ամբողջությամբ ազատված է շահութահարկից, եկամտահարկից, ավելացրած արժեքի հարկից, և եթե այդ ոլորտում աճ է արձանագրվում, բնականաբար այդ աճը չի կարող բերել համարժեք հարկային եկամուտների աճի: Եթե աճ է արձանագրվում հանքարդյունաբերության ոլորտում, որը հիմնականում արտահանվում է, և այստեղ ԱԱՀ զրոյական դրույքաչափ է կիրառվում, ինչը նշանակում է, որ ոչ միայն ԱԱՀ չի վճարվում, այլ նաև պետությունը վերադարձնում է մատակարարներին վճարած հարկի գումարը, բնականաբար այստեղ մենք համարժեք եկամուտների աճի մասին չենք կարող խոսել: Եթե մենք խոսում ենք այնպիսի ոլորտներում աճի մասին, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով՝ ծառայությունների ոլորտ, հանրային սնունդ, զվարճություններ, վիճակախաղեր, խաղային բիզնես և այլն, բնականաբար այդ աճը չի կարող բերել եկամուտների աճի, որովհետև, այդտեղ տարեկան հաստատված պետական տուրքեր են:

– Ինչպիսի՞ անկումների մասին է խոսքը, որ Գ. Խաչատրյանը բարձրաձայնել է այդ մասին: Նման բան նախկինում չէր եղել:

– Օրինակ՝ եթե շինարարության ոլորտում անկում կա, իսկ այդ ոլորտն ամբողջությամբ հարկվում է, բնականաբար դա մեզ մտահոգում է: Եթե մշակվող արդյունաբերության ոլորտում անկում կա, բնականաբար դա մեզ մտահոգում է: Եթե այս ոլորտներում աճ լիներ, դա պետք է եկամուտներին համարժեք հարկման աճ բերեր:

– Վարչապետի և Գ. Խաչատրյանի միջև հակասությո՞ւն կա, որ նախարարը հայտարարում է, թե անկախ վիճակագրական տվյալներից՝ բոլոր ոլորտներում անկում կա, իսկ Հովիկ Աբրահամյանը հակադարձում է, թե «վարչապետի ասածներին կառավարության որևէ անդամ չի կարող հակադրվել»:

– Ինձ նման հակասություն հայտնի չէ: Նախարարի ասածը վերաբերում էր ոչ թե նրան, որ տնտեսական աճ չի եղել: Բնականաբար եղել է, դա արձանագրված է, վիճակագրությունը հրապարակել է: Նախարարի ասածն ընդամենը վերաբերում էր այն բանին, որ տնտեսական աճը չի եղել այն ոլորտների հաշվին, որոնք համարժեք հարկային եկամուտներ կարող էին ապահովել:

– Նախարարի «գրեթե բոլոր ոլորտներում անկում կա» հայտարարության դեպքում ինչպե՞ս կարող է տնտեսական աճի մասին խոսք գնալ: Գ. Խաչատրյանը հայտարարել էր, թե անկախ վիճակագրական տվյալներից՝ գրեթե բոլոր ոլորտներում անկում կա: Այդպիսով նա նաև կասկածի տակ է դրել վիճակագրական տվյալները:

– Խնդիրը ոչ թե չհավատալը կամ չվստահելն է, այլ, կրկնում եմ, այն, որ աճը եղել է այն ոլորտների հաշվին, որոնք հարկման բազա չեն ապահովում: Եթե դուք նայեք 4,4 տոկոս տնտեսական աճի կառուցվածքը, կտեսնեք, որ դրա մեջ 1,8 տոկոսային կետը ապահովել է զվարճությունների ոլորտը, որը պետական տուրքով է հարկվում: Այս ոլորտում եթե անգամ 10 տոկոս աճ գրանցվեր, միևնույն է, այդտեղից հարկային եկամուտներ չէին գոյանա, քանի որ հաստատագրված պետական տուրքով է հարկվում: Եթե ուսումնասիրեք, թե գյուղատնտեսական ոլորտն ինչքանով է նպաստել 4,4 տոկոս տնտեսական աճին, կտեսնեք, որ էական մասնաբաժին ունի, բայց գյուղատնտեսությունից մենք հարկեր չենք վճարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում