Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն 1in.am Sport-ի հետ զրույցում խոսեց Մունդիալ-2014-ի ընտրական փուլի Հայաստան – Չեխիա խաղից իր սպասելիքների մասին:
«Մեր հավաքականից սպասում եմ լավ խաղ ու հաղթանակ: Չեխերի՝ դանիացիներից կրած պարտությունը խաբուսիկ է: Դանիացիներն էլ լավ մարզավիճակում են, և դա էլ պետք է հաշվի առնել: Պետք է տրամադրվել այդ խաղին:
Բոլորս էլ գիտենք, որ մեր թիմի հարձակման գիծն ավելի ուժեղ է, քան պաշտպանությունը: Դա գաղտնիք չէ: Սակայն մեր հավաքականում այն ֆուտբոլիստներն են հանդես գալիս, որոնք թիմային խաղով կարող են փակել պաշտպանության թերի կողմերը: Թիմային խաղի շնորհիվ կարող ենք հաջողության հասնել:
Չմոռանանք, որ մենք շատ ուժեղ հարձակման գիծ ունենք, և կարծում եմ, որ մենք այսօր լավ խաղ կտեսնենք ու հաջողություն կունենանք»:










































