ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի 44-ամյա բնակիչ Պեդրո Կեզադան Powerball վիճակախաղի տոմսով շահել է 221 մլն դոլար, որը նա ձեռք է բերել օղու խանութում՝ հաղորդում է AP-ն:
Երբ երկուշաբթի Կեզադան այցելել է խանութ՝ ներկայացնելու իր հաջողակ տոմսը, նրան արդեն սպասում էին մի քանի լրագրողներ: Վիճակախաղի հաղթողը հայտարարել է, որ շատ երջանիկ է, և գումարը առաջին հերթին կծախսի իր հարազատներին նյութապես օգնելու համար:
Ինչպես նշում է գործակալությունը՝ բոլոր անհրաժեշտ հարկերի վճարումից հետո Կեզադային կմնա գրեթե 152 մլն դոլար:
Powerball վիճակախաղի խոշորագույն շահումը կազմել է 365 մլն դոլար: Խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ 42 նահանգներում:












































