Կիևի «Դինամո»-ի լեգենդար ֆուտբոլիստ Լեոնիդ Բուրյակը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Եվրոպայի առաջատար բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
«Մխիթարյանն Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է: Վերջին տարիների ընթացքում նա մեծ առաջընթաց է գրանցել: Հենրիխը, միանշանակ, շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա առաջատար է թե´ Հայաստանի հավաքականում, թե´ Դոնեցկի «Շախտյոր»-ում:
Նման հմուտ ֆուտբոլիստը չի անհետանա աշխարհի առաջատար ակումբներում: Ցանկանում եմ նշել, որ «Շախտյոր»-ն էլ պատկառելի խումբ է, և Մխիթարյանը կարող է նաև չլքել այն: Ցանկացած դեպքում` Հենրիխը կայուն հոգեբանության և մեծ վարպետության տեր մարդ է: Վստահ եմ, որ նա ճիշտ ուղի կընտրի»,- նշել է Բուրյակը:










































