Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմից ժամանած ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Գարեգին ավագ քահանա Գասպարյանի:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին ջերմ ընդունելության համար` Տեր Գարեգինը ներկայացրել է խմբի անդամների եկեղեցանվեր ծառայությունը, ապա ընդգծել, որ Մայր Աթոռ ուխտավորների այցը և Նորին Սրբության հետ հանդիպումները առիթ են ընձեռում մոտիկից ծանոթանալու Հայ եկեղեցու նվիրական արժեքներին և ավելի զորանալու իրենց հավատի մեջ:

Այնուհետև ուխտավորներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը բարձր է գնահատել Տ. Գարեգին ավագ քահանա Գասպարյանի բազմամյա նվիրյալ ծառայությունը ԱՄՆ Արևելյան հայոց թեմում, ինչպես նաև կարևորել է ներկա հավատավոր հայորդիների գործուն ներգրավվածությունը ծխական-համայնքային կյանքում:

Ի պատասխան հարցումների, անդրադառնալով Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, Վեհափառ Հայրապետն ի մասնավորի ընդգծել է, որ եկեղեցին և եկեղեցականները պիտի շարունակեն ամեն ջանք գործադրել պատանի սերնդի քայլերը դեպի եկեղեցի առաջնորդելու և երիտասարդների հոգում ազգային-հոգևոր նվիրական արժեքների հանդեպ սերն ու հավատարմությունը արթուն պահելու համար:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերել են սիրահայությանը եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցությանը, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանն ու հայոց պահանջատիրությանը, երիտասարդության քրիստոնեական-ազգային դաստիարակության խնդիրներին և եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում