ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձը «Յուվենթուս» կկայանա, եթե նա կարողանա հարմարվել թուրինյան ակումբի առաջարկած ֆինանսական պայմաններին:
Եթե հանրահայտ հարձակվողը համաձայնի աշխատավարձի նվազեցմանը, ապա նրա տեղափոխությունը կկայանա արդեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է, որ ակումբում հանդես գա Իբրահիմովիչի մակարդակի հարձակվող: Հիշեցնենք, որ Զլատանը նախկինում էլ` 2004-2006 թվականներին հանդես է եկել Թուրինի «Յուվենթուս»-ի կազմում:










































