Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Չեմ ցանկանում Րաֆֆիի հետ հանդիպել տեսախցիկների ներքո՝ հանդիպումը վերածելով քաղաքական շոուի. Հարութ Սասունյան

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ելքը կախված է ոչ այնքան քաղաքական լիդերներից, որքան ժողովրդի պահանջատիրության շարունակականությունից և հաստատակամությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը, ով այս օրերին Հայաստանում է:

Հարութ Սասունյանի գնահատմամբ՝ այն, ինչ այսօր խաղաղ, հանդարտ պայմաններում, մարդկանց ազատ կամարտահայտման շրջանակում տեղի է ունենում Հայաստանում, պետք է շարունակվի: Ըստ նրա՝ այս քաղաքական պահանջատիրությունը դրական երևույթ է: Վերջին քսան տարիներին գալով Հայաստան՝ նա ականատես է եղել, թե ինչպես են ժողովրդի շրջանում գլուխ բարձրացնում ահռելի հուսալքությունը, հուսախաբությունը, որի արդյունքում մարդիկ երկրից փախչում են:

«Հիմա որոշ շրջանակների մեջ նկատում եմ ավելի քաղաքական կեցվածք, պահանջատիրություն: Մարդիկ ուզում են ազատ ընտրություններ, դեմոկրատիա, ուզում են ազատ խոսք: Եթե այսպես շարունակվի, ժողովուրդն իսկապես տեր կկանգնի իր երկրին ու իրավունքներին: Դա, կարծում եմ, շատ դրական է, խոսում է ժողովրդավարության մասին, քանի որ ժողովրդավարության դեպքում է, որ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու և պահանջատեր լինելու: Հուսամ՝ բռնարարքներ տեղի չեն ունենա, և քաղաքակիրթ ձևով ժողովրդի պահանջները կընդունվեն»,- մեկնաբանեց Հարութ Սասունյանը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակից ելքն ինչ-որ առումով կախված է նախագահի նախկին թեկնածուներից, ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներից և նրանց դիրքորոշումից: Սակայն, ամերիկահայի համոզմամբ, ավելի ազդեցիկ ու կարևոր է ժողովրդի պահանջատիրությունը: Հարութ Սասունյանը նշեց, որ ժողովրդի կամքից է կախված ելքը, ոչ թե որևէ անհատի դիրքորոշումից:

«Վերջիվերջո՝ պետք է հարգել մեր ժողովրդի փափագը, եթե մի քանի մլն մարդ ինչ-որ բան է պահանջում, մի քանի մլն-ի կարծիքը կարևոր է»,- նկատեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս օրերին միանա Րաֆֆի Հովհաննիսյանին և ժողովրդի այն հատվածին, որն Ազատության հրապարակում է, Հարութ Սասունյանը պատասխանեց՝ ինքը ժողովրդի հետ է ամեն օր և ոչ միայն այսօր:

«Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկար տարիների ընկերներ ենք՝ սկսած Լոս Անջելեսից, և այն, ինչ ինքն անում է, նորմալ է ինձ համար: Դրական եմ գնահատում, որովհետև ժողովուրդը սկսում է արթնանալ: Ինչ վերաբերում է նրան հանդիպելուն՝ խնդիր չեմ տեսնում: Միակ հարցն այն է, որ չեմ ցանկանում իմ հանդիպումն իր հետ վերածվի քաղաքական շոուի՝ տեսախցիկների առջև: Կնախընտրեի առանձին հանդիպել. եթե առիթ լինի առանձին հանդիպելու, կհանդիպեմ»,- եզրափակեց իր խոսքը Հարութ Սասունյանը:

Տեղեկացնենք, որ Հարութ Սասունյանը Հայաստանում է՝ մասնակցելու անցյալ ուրբաթ և շաբաթ օրերին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության գիտաժողովին, որի ընթացքում ելույթ է ունեցել և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում