Ինչպես հայտնում է Spiegel-ը, Հունաստանի իշխանությունները գերմանական հայնտի FOCUS ամսագրի տասը լրագրողներին պատասխանատվության կկանչեն` զրպարտության և հունական պետական խորհրդանիշները վիրավորելու մեղադրանքով:
Դրա համար առիթ է հանդիսացել FOCUS ամսագրի 2010թ.-ի փետրվարյան «Խաբեբաները եվրոպական ընտանիքում» հոդվածը, որում պատկերված է եղել միջնամատ ցույց սիրո աստվածուհի Աֆրոդիտեի արձանիկը:
Համարը նվիրված է եղել Հունաստանի ճգնաժամին, որը արդյունք էր վատ հաշվարկված տնտեսական քաղաքականության, և որը, փաստորեն, երկիրը կանգնեցրել էր սնանկացման եզրին` հարվածի տակ դնելով համաեվրոպական արտարժույթի` եվրոյի ճակատագիրը:
Հունաստանի 6 քաղաքացի գտել են, որ ներկայացված փաստերն իրականությանը չեն համապատասխանում և վիրավորական են, և դատի են տվել FOCUS-ին: Լրագրողները պետք է ներկայանան Աթենքի դատարան հունիսի 29-ին: Մեղադրվողների մեջ է ամսագրի հիմնադիր և մինչև վերջին ժամանակները գլխավոր խմբագիր Հելմուտ Մարկֆորտը: Մեղքն ապացուցելու դեպքում նրան սպառնում է 2 տարի ազատազրկում:








































