Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

15-ամյա աղջիկը սեռական հարաբերություն է ունեցել շատ անձանց հետ, բայց նրանցից դատապարտվել է միայն Էդգարը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Էդգար Ք.-ի գործով դատավարությունը: Դատավճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել:

1991 թվականին ծնված Էդգարը 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի քանի անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ էր ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած, 1995 թվականին ծնված Ն.-ի հետ:

Երիտասարդները հարևան շենքերում էին ապրում: Հանդիպումները կայացել էին հենց աղջկա բնակարանում:

Աղջիկը 16 տարեկան էր դառնալու երկու ամսից՝ հոկտեմբերին: Այդ երկու ամիսը չսպասելու, օրենքին հակառակ, բայց բնությանը, միգուցե, համընթաց գնալու համար էլ Էդգարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:

Դատարանում Էդգարը հայտարարել է, որ ընդունում է մեղքը, իրեն մեղավոր է ճանաչում ու զղջում է: Նա միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Էդգարին մեղսագրված հոդվածի սանկցիան այլընտրանքային է, այսինքն՝ դատարանը հնարավորություն ունի, հիմնվելով պատժի անհատականացման սկզբունքի վրա, հաշվի առնելով պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, հանցանք կատարած անձի նկատմամբ սահմանել երկու պատժատեսակներից մեկը՝ տուգանք կամ ազատազրկում:

Տվյալ դեպքում դատարանը հաշվի է առել, որ 21-ամյա Էդգարը վատառողջ է. կլինիկորեն բուժված տուբերկուլյոզային բրոնխադենիտից ու միջբլթային պլևրիտից հետո մնացել էին աջ թոքի ֆիբրոզ և միջբլթային պլևրայի հաստացում մնացորդային փոփոխությունները: Հիվանդության պատճառով Էդգարն ազատվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից:

Նա անկեղծորեն զղջացել է կատարածի համար:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է հաշվի առել այն, որ նա կամովին ստանձնել է տուժողից՝ տասնվեցամյա աղջկանից ծնված երեխայի խնամքը ու, որ կարևոր է, շարունակում է երեխայի խնամքն իրականացնել նաև այն բանից հետո, երբ գործով կատարված դատագենետիկական փորձաքննությամբ բացառվել է, որ Էդգարը կարող է երեխայի կենսաբանական հայրը լինել:

Գործի նյութերի համաձայն՝ տուժող աղջիկը մինչև Էդգարի հետ սեռական հարաբերություններ ունենալը նման հարաբերություններ է ունեցել «բազմաթիվ այլ անձանց հետ»: Այս հանգամանքը, ըստ դատարանի եզրակացության, վկայում է, որ տուժողը դրսևորել է հակաբարոյական վարքագիծ, ինչը և նպաստել է ամբաստանյալի կողմից հանցանքի կատարմանը:

Գործով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք ի հայտ չի բերվել:

Եվ դատարանը եզրակացրել է, որ Էդգարի նկատմամբ, որպես պատիժ, կարող է սահմանել տուգանք:

Էդգարը մեղավոր է ճանաչվել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար և դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի:

Դատարանը նաև հաշվի է առել ամբաստանյալի ընտանեկան ու գույքային դրությունը, նրա կողմից կանոնավոր վաստակ չունենալը. զբաղվում է մասնավոր շինարարական աշխատանքով, չնայած թոքային հիվանդության դեպքում դա բավական բարդ է: Դատարանը եզրահանգել է, որ Էդգարն ի վիճակի չէ անհապաղ ու ամբողջությամբ վճարել նշանակված տուգանքը:

Օրենքով թույլատրելի է, որ տուգանքը վճարվի մաս-մաս՝ մեկ տարվա ընթացքում:

Դատարանը սահմանել է ժամանակացույց: Էդգարը նշանակված տուգանքը պետք է վճարի 5 ամսում, յուրաքանչյուր ամիս՝ 40 հազար դրամ:

Էդգարը չի բողոքարկել դատավճիռը: Նա անմռունչ հանձն է առել պատժի կատարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում