Կատարում տեղի է ունեցել Արաբական պետությունների լիգայի նիստ՝ գում է MIGnews-ը:
Նիստից հետո արաբ բարձրաստիճան դիվանագետը թուրք լրագրողներին հայտարարել է, որ արաբական պետությունները քննարկում են այն հարցը, համաձայն որի՝ Իսրայելը պետք է ներողություն խնդրի նաև պաղեստինցիներից պաղեստինյան տարածքներում ու Լիբանանում պաղեստինցիներին սպանելու համար՝ այնպես, ինչպես Թուրքիան ստիպեց Իսրայելին ներողություն խնդրել նավի վրա գտնվող իր քաղաքացիներին սպանելու համար:
«Արաբական երկրները դրական քայլ են համարում Իսրայելի ներողությունը Թուրքիայից»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն խնդրեց իր թուրք գործընկերոջից 2010թ. իրադարձությունների համար, երբ սպանվեցին 9 թուրք քաղաքացիներ:









































