«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ նախկինում փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
Այդ ժամանակաշրջանն էր, երբ Քրիշտիանուն հանդես էր գալիս «Սպորտինգ»-ի կազմում:
«Ես փորձել եմ ձեռք բերել Ռոնալդուի տրանսֆերը, երբ նա 17 տարեկան էր: Դա հայտնի փաստ է: Սակայն ինձ չհաջողվեց անել: Այն ժամանակ չէի կարող նման շռայլություն թույլ տալ»,- ասել է Ռոսելը:








































