Հյուսիսային Իռլանդիայում, Շոտլանդիայում և Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջաններում ավելի քան 35 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Պատճառը ձյան տեղումների հետևանքով էլեկտրալարերի վնասումն է, որոնց վերականգնումը կարող է մի քանի օր տևել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հյուսիսային Իռլանդիայում էլեկտրամատակարարման վերականգնման է սպասում 29 հազար ընտանիք, Շոտլանդիայում՝շուրջ 5000, իսկ Միացյալ Թագավորության հյուսիսային հատվածներում՝ մոտ 1500 տուն:
Շաբաթ օրը Միացյալ Թագավորության տարածքի մեծ մասում ձյան առատ տեղումներ են գրանցվել: Ձյան տեղումների հետևանքով Մեծ Բրիտանիայում ավելի քան 35 հազար տուն է հոսանքազրկվել:
Վթարային ծառայություններն անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Ճանապարհային և կոմունալ ծառայությունների աշխատակիցները ներկայում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում, էներգտիկ և հաղորդակցական ընկերությունների աշխատակիցները փորձում են վերականգնել վնասված էլեկտրալարերն ու հեռախոսալարերը:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այս մարտը Թագավորությունում կլինի ամենացուրտը՝ 1962-ից ի վեր: Ըստ կանխատեսումների՝ ցուրտը կշարունակվի մինչև մարտի 31-ը:







































