Իտալացի հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն իր հերթական գոլն է խփում Ավստրալիայի առաջնության շրջանակներում` «Սիդնեյ»-ի կազմում:
«Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերզ» թիմի դեմ խաղի ժամանակ «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը` անմիջապես օգտվելով մրցակցի թույլ տված սխալից:
Նշենք, որ դել Պիերոն արդեն 13 գոլ է խփել Ավստրալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 հանդիպումներում:






































