Ի պաշտպանություն ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Բելգիայում ևս մեր հայրենակիցները ցույցեր են անցկացնում:
ՀԺԿ անդամ, Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, թե չգիտի՝ դրանք շարունակական բնույթ կրում են, թե ոչ, բայց տեղյակ է, որ նման ակցիաներ պարբերաբար իրականացվում են. «Պարզապես իմ քաղաքը Բրյուսելից հեռու է, այդ պատճառով հստակ չեմ կարող ասել, թե քանի մարդ է ակցիային մասնակցել, միայն գիտեմ, որ լինում են»:










































