1822 թվականի մարտի 24-ին Բիրմինհեմի ինժեներ Ուիլյամ Չերչն առաջինն արտոնագրեց տպագրամեքենան: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Չերչի նոր մեքենայում տպագրատառ տեքստը հավաքվում էր առանձին լիտերներից (տառերից), որոնցով բառ էր կազմվում համապատասխան ստեղները սեղմելիս:
Մեքենան բավարար տեխնոլոգիական չէր (սեղմված լիտերների հավասարեցումը ստեղնաշարի վրա կատարվում էր ձեռքով), այդ իսկ պատճառով տարածում չստացավ, սակայն այն դարձավ նախատիպ հետագայում նման բազմաթիվ սարքերի ստեղծման համար, որոնցով աշխատանքի արդյունքում ժամում կարելի էր հավաքել 5-12 հազար նիշ, մինչդեռ Չերչի սարքով ժամում կարելի էր ունենալ 1500 նիշից ոչ ավելի կազմով տեքստ:









































