Այսօր Բրյուսելում կկայանա Եվրախմբի հերթական արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Կիպրոսի հակաճգնաժամային արագ ձևակերպված պլանը: Դրա ծավալը ենթադրաբար կկազմի 5,8 մլրդ եվրո: Եթե նախագիծը ստանա եվրոգոտու 17 երկրների ֆինանսների նախարարների, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի հավանությունը, ապա Նիկոսիային կտրամադրվի 10 մլրդ եվրոյի չափով միջազգային ֆինանսական օգնության փաթեթը: Եթե այն չբավարարի Եվրախմբին, ապա մոտ ապագայում հնարավոր է հրավիրվի երկրների ղեկավարների համագումար, որը կընդունի քաղաքական որոշումներ՝ արդյո՞ք հնարավոր է թույլ տալ դեֆոլտ Կիպրոսում՝ հաշվի առնելով դրա բոլոր հետևանքները:
Կիպրոսի հակաճգնաժամային նախագիծը հատկապես նախատեսում է բանկային համակարգի վերակառուցում, ներառյալ՝ միաժամանակյա 20 % հարկերի սահմանում դեպոզիտների վրա և համապատասխան օրենքի ընդունում, որը կկանխի կապիտալի փախուստը երկրից:
Այս նախագիծն ավելի ծանր կդառնա, քան մարտի 16-ին համաձայնեցրածը: Կիպրոսի տնտեսական վիճակը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ վատացել է:








































